Սոնա Շահգելդյանը ներկայացել է Ոստիկանություն

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ երգչուհի Սոնա Շահգելդյանը դեկտեմբերի 13-ին ներկայացել է Ոստիկանության Արաբկիրի բաժին։

«Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 35-ամյա Սոնա Շ.-ն, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն»:

Լրատվականի հետ զրույցում Սոնա Շահգելդյանը Ոստիկանության Արաբկիր բաժին այցի մասին ասել է. «Այն, ինչ եղել է, իրականության հետ որեւէ կապ չունի, եւ հիմա ամեն ինչ կարգին է եւ այդ հարցով իրավապահ մարմինները զբաղվում են»:

Նշենք, որ դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քրեական օրենսգրքի 188–րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) 2-րդ մասի մեղադրանքով։

Քաղաքականություն