
«Մարդիկ մոռանում են, որ ես հայուհի եմ»․ Քիմ Քարդաշյան

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «i-D Magazine» ամսագրի համար Ջերեմի Հարիսին տված հարցազրույցում պատասխանել է բլեքֆիշինգի (թխամորթ բնակչության մշակույթի յուրացում) մասին մեղադրանքներին։ Աստղի նկատմամբ մեղադրանքներ էին հնչել հյուսքերի պատճառով։
«Անկեղծ ասած՝ շատ դեպքերում դա տեղի է ունենում դստերս պատճառով՝ նա մեզ խնդրում է նույնանման սանրվածքներ անել։ Եվ ես նրա հետ նման խոսակցություն եմ ունեցել․ «Հեյ, գուցե, այս սանրվածքը քեզ ավելի շատ սազի, քան ինձ»»,- պատմել է Քիմը։
Հեռուստաաստղը պատմել է, որ Հայաստանում հյուսքեր անելու սովորույթ կա։ «Մարդիկ մոռանում են, որ ես հայուհի եմ»,- հավելել է նա։