
Խնդիրներ՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների մի մասի մոտ

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ենթահամակարգերից մեկի խափանման պատճառով՝ բաժանորդների մի մասի մոտ, տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս, նկատվում են որոշակի դժվարություններ: Ձայնային ծառայությունները լիովին հասանելի են: Վիվա-ՄՏՍ-ի արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ: Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար: