Հասարակություն

Ադրբեջանիցիները եկե՞լ են իրենց խոսցված զրահատեխնիկայի հետևից․ մանրամասներ

Ադրբեջանիցիները եկե՞լ են իրենց խոսցված զրահատեխնիկայի հետևից․ մանրամասներ

«Ազատագրում» շարժումը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ադրբեջանցի զինվորականները փորձել են վերցնել իրենց` նոյեմբերի 16-ին խոցված տեխնիկան։ Մեկը կարողացել են քաշել-տանել, քանի որ այն եղել է չեզոք գոտում։ Մնացածները վերցնելու փորձի ժամանակ հայկական զինված ուժերը կրակ են բացել։ Ադրբեջանցիները ստիպված են եղել հրաժարվել այդ մտքից»։

 

Auroranews-ը Պաշտպանության նախարարությունից փորձեց ճշտել, թե տեղեկությունը որքանով է համապատասխանում իրականությանը և լրացուցիչ մանրամասներ պարզել։ 

 

Մեզ հորդորեցին հետևել միայն պաշտոնական տեղեկություններին։ 

 

Իշխանասաի համայնքապետ Մարատ Պետրոսյանն էլ Auroranews-ի հետ զրույցում նշեց, որ որևէ միջադեպ տեղի չի ունեցել, կրակոցի ձայներ չեն լսվել․ «Հնարավոր չէ, որ եղած լինի ու գյուղում չիմանանք՝ ձայները պարզ լսվում են»։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250