Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղում նախօրեին կրակոցի ձայներ են լսվել

Մինչև նոյեմբերի 16-ին ադրբեջանցիները լայնածավալ սադրանքի էին դիմել Սյունիքի հատվածում, նույն ժամանակ կրակոցներ են լսվել նաև Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում։ Վարչական ղեկավար Արտակ Պապյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ կրակոցներ են լսվել կեսգիշերից հետո։ 

«Այս գիշեր ոչինչ չի եղել՝ անցած ու նախանցած գիշերն եղել է, բայց այս գիշեր կրակոց չի եղել։ Առաջին օրը 2.30-ից հետո էր, մի քիչ երկար տևեց անկանոն կրակոցները, բայց միջդիրքային հատվածում։ Երեկ գիշերը երևի մի տասը րոպե է տևել, այսօր խաղաղ է»։ 
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղում բնակիչներն անհանգստացած չեն եղել։ 

«Խուճապ չի եղել։ Սովորական, երկու գիշերն է եղել, շատեը գուցե չեն լսել, սովորական մեր առօրյայով ենք, սպասողական վիճակ»։ 

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ՊՆ-ի նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Քաղաքականություն