Հասարակություն

Google-ը, Facebook-ը և այլ խոշոր կազմակերպություններ հարկ կվճարեն. Բադասյան

Google-ը, Facebook-ը և այլ խոշոր կազմակերպություններ հարկ կվճարեն. Բադասյան

ԱԺ-ում քննարկվում է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ 

ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ օրինագծով ներդրվում է էլեկտրոնային ծառայությունների ԱԱՀ-ով հարկման նոր համակարգ։

Ռուստամ Բադասյանը նշեց, որ օրինագիծը բազմիցս քննարկվել է տարբեր հարթակներում։

«Ֆիզիկական անձանց կյանքում որևէ բան չի փոխվում։ Որևէ հավելյալ հարկային բեռ ֆիզիկական անձինք չեն կրում, այլ էլեկտրոնային հարթակի միջոցով ոչ ռեզիդենտ խոշոր կորպորացիաները, ինչպիսիք են օրինակ Google-ը և Facebook-ը, հնարավորություն են ստանում գրանցվել հարկային մարմնի կայքում և եռամսյակի կտրվածքով հաշվարկել ու վճարել ավելացված արժեքի հարկը բոլոր այն ծառայությունների մասով, որոնք մատուցվում են ֆիզիկական անձանց»,-ասաց Ռուստամ Բադասյանը։

Վերջինս նշեց, որ ծառայությունների ցանկը սահմանվելու է կառավարության որոշմամբ։ Դրանք կարող էլ լինել գովազդային ծառայություններ օնլայն հարթակում, էլեկտրոնային գրքեր, ֆիլմեր, շտեմարանների հասանելիության ապահովում կամ էլեկտրոնային ծրագրերի օգտագործման հետ կապված տարբեր ծառայություններ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250