ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հայրենակիցները առևանգվում էին ճանապարհից և մինչ այսօր պարզ չէ, թե ո՞վ է այդ ամենի պատասխանատուն
: Այսօր ադրբեջանցիները լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացնում այնտեղ:Այս մասին ԱԺ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը և հավելեց.
«Որևէ մեկը պատկերացում ունի՞, թե ի՞նչ են կառուցում այնտեղ և ի՞նչ նոր վտանգներ այս շինարարական աշխատանքները կարող են ստեղծել մեր հայրենակիցների համար: Նախորդ նստաշրջանին, երբ մենք բարձրաձայնեցինք Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական անցակետի մասին, դրանից հետո մեր հայրենակիցները նույնիսկ առևանգվում էին ճանապարհից և մինչ այսօր պարզ չէ, թե ո՞վ է այդ ամենի պատասխանատուն»,-ասաց Աննա Գրիգորյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ դիմել է ՊՆ, ԱԱԾ, ՏԿԵ նախարարություն և Ոստիկանություն Գորիս-Կապան ավտոճանապարհի երթևեկության հետ կապված խնդիրների մասով, սակայն բոլոր գերատեսչությունները նույն պատասխանն են տվել՝ ասելով, թե իրենց լիազորություններից դուրս է դա.
«Մեր երկրում մի կառույց չկա՞, որ մեզ ասի՝ ի վերջո այդ ճանապարհով անցնելիս մեր հայրենակիցներն ո՞ւմ պետք է ապավինեն, ո՞վ է պատասխանատվություն կրում նրանց անվտանգության համար: Որևէ մեկը չի խոսում, հավանաբար գաղտնի պահելու բաներ կան, որ չեն գալիս ու մեզ հստակ բացատրություն չեն տալիս»,-ասաց Աննա Գրիգորյանը և հավելեց.
«Մարդիկ, որոնք երեք տարի առաջ ասում էին՝ մենք ենք տերը մեր երկրի, այսօր ո՛չ երկրին են տեր կանգնում, ո՛չ էլ՝ ժողովրդին»: