ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմ լսել, որ պետական սահմանները որոշվեն Վարչատարածքային բաժանման մասին օրենքով. ՏԿԵ փոխնախարար

Լսել եք հնչեցված մեղադրանքները, թե իբր Վարչատարածքային բաժանման մասին օրենքով նկարագրված են ՀՀ պետական սահմանները, այդ թվում Ադրբեջանի հետ։ Կո՞ղմ եք այդ տեսակետին, թե՞ համարում եք, որ այդ օրենքով չէր կարող ՀՀ պետական սահմանի հարց քննարկվել։ ԱԺ-ում ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին այդ հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Վաչե Տերտերյանը նշեց, որ 1996թ.-ից այս ոլորտում ակտիվ աշխատել է և չի լսել որևէ հիմնավորում, որ սահմանները որոշվում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով։

«Ոչ ոք նման բան չի ասել։ Համենայնդեպս իմ հիշողության մեջ նման բան չկա»,-նշեց փոխնախարարը։

Քաղաքականություն