ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավապահները Միխեյիլ Սաակաշվիլիին ձերբակալել են խնջույքի ժամանակ
Հրապարակվել են կադրեր, թե ինչպես են իրավապահները Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիին ձեռնաշղթաներ հագցնում Թբիլիսիի բնակարաններից մեկում՝ խնջույքի ժամանակ։
Շրջանառվող կադրերը ցույց են տալիս, որ իրավապահները Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիին ձերբակալել են խնջույքի ժամանակ: Ձերբակալվածին ձեռնաշղթաներ են հագցրել հենց խինկալներով, հացով և ալկոհոլային խմիչքների շշերով սեղանի մոտ:
Տեսանյութում կարող եք լսել նաև, թե ինչպես է ներքին գործերի նախարարության աշխատակիցը Սահակաշվիլիին առաջարկում «դեղ խմել», խնդրում է գնալ իր հետ և հարցնում է՝ արդյո՞ք ձերբակալվածն արտահագուստ ունի, ինչին նա պատասխանում է, որ բաճկոնն իր պայուսակում է: