ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական դրոշ է բարձրացվել. Մարսելում թուրք երկրպագուները ծխի ռումբեր են նետել մարզադաշտ` ընդահտելով Եվրոպայի լիգայի հանդիպումներից մեկը

Թուրքական «Գալաթասարայի» երկրպագուները խռովություն են բարձրացրել Եվրոպայի լիգայի շրջանակում  ֆրանսիական «Մարսելի» դեմ ֆուտբոլային  հանդիպման ժամանակ: Հանդիպումը ստիպված են եղել ընդհատել, երբ թուրք երկրպագուները ճայթուկներ և ծխի ռումբեր նետել Մարսելի երկրպագուների ուղղությամբ: Ի վերջո, տեղի իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված եղան միջոցներ ձեռնարկել թուրքերին փրկելու համար:

 

 «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը կատարվածը մեկնաբանել է այսպես.

 

«Ես խնդրեցի մեր երկրպագուներին հանգստություն պահպանել: Սակայն, երբ հակառակորդը ցույց տվեց Հայաստանի դրոշը, նրանք կատաղեցին: Անընդհատ հունական, հետո հայկական դրոշներ էին դահլիճում ցուցադրվում ... թուրք երկրպագուների խոսքով` իրենց  դրդել են այդ քայլին: Անկախ ամեն ինչից, ես խնդրեցի հանգստություն պահպանել: Նրանք լսեցին ինձ, և ես երախտապարտ եմ նրանց դրա համար»:

 

Մինչ թուրքերը փորձում են իրենց կողմից հերթական վայրագությունն արդարացնել, մենք պարզապես կարձանագրենք, որ Մարսելը համարվում է Ֆրանսիայի ամենահայաշատ քաղաքներից մեկը: Ֆրանսիայում բնակվում է մոտ 700.000 հայ: Ինչ վերաբերում է հայկական դրոշը ֆուտբոլային մարզադաշտում ծածանելուն, հարկ է ընդգծել` ցանկացած ճանաչված պետության դրոշ երկրպագուները կարող են բերել մարզադաշտ: 

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ միջադեպից տարածված լուսանկարներում, տեսանյութերում չի երևում որևէ հայկական դրոշ, այնինչ մարզադաշտում թուրքերի կողմից բարձրացվել էին թե թուրքական և թե ադրբեջանական դրոշներ:

Որպես ասվածին ապացույց` ծանոթացեք լուսանկարներին:

 

Քաղաքականություն