ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերմանիայի հյուսիսում պտտահողմի հետևանքով առնվազն 6 մարդ է տուժել
Գերմանիայի հյուսիսում պտտահողմի հետևանքով առնվազն 6 մարդ է տուժել։ Բնության տարերքը պատուհասել է Շլեզվիգ-Գոլշտեյ դաշնային հողերի մայրաքաղաք Կիլին, անմիջական հարվածի տակ է հայտնվել կառամատույցը։
Այդ պահին մի քանի մարդ գտնվել է դեպքի վայրում: Հաջողվել է փրկել բոլորին, սակայն 3 մարդու մոտ առկա են ծանր վնասվածքներ։ Նշվում է, որ պտտահողմը պոկել է նաև մոտակա տներից մեկի տանիքը։