ԼՈՒՍԱՆԿԱՐ. Թորոսյանն ինքաթիռում բժշկական օգություն է ցուցաբերել երեք ուղևորի, արդյունքում ինքնաթիռը արտակարգ վայրէջք չի կատարել. ՀԺ

Մի քանի օր առաջ տեղի ունեցած Աթենք-Երևան չվերթի ժամանակ առողջապահության նախկին նախարար, ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ինքաթիռում բժշկական օգություն է ցուցաբերել միանգամից երեք ուղևորի, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ինքնաթիռի արտակարգ վայրէջքից։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:

 

Թռիչքից կարճ ժամանակ անց ուղեկցորդուհիները բարձրախոսով խնդրել են՝ եթե օդանավում գտնվող բժիշկներ կան, մոտենան իրենց՝ առողջական խնդիրներ ունեցող տիկնոջն առաջին օգնություն տրամադրելու համար։ Օգնության կանչին արձագանքել է Թորոսյանը և օգնություն ցուցաբերել երկու հայ և մեկ օտարերկրացի քաղաքացիներին: 

 

«Հայկական ժամանակի» հետ զրույցում պատգամավորն ասաց՝ քաղաքացիների առողջական վիճակը վատթարացել է օդում գտնվելու պատճառով. «Երբեմն լինում է, որ բարձրությունից վատ ենք զգում, սկսկում ենք լարվել: Կարիքս առաջացավ, և ես, մասնագիտական կրթությունս օգտագործելով, պարտքս կատարեցի՝ առաջին օգնություն ցուցաբերելով քաղաքացիներին»,- ասաց նա:

Քաղաքականություն