ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Զինվորի տանը 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Զինվորի տուն։ Այցի տեսագրությունը հրապարակվել է ֆեյսբուքյան իր էջում։
«Զինվորի տանը Հայրենիքի պաշտպանների հետ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք՝ հերոս հայորդիների հիշատակին»,– գրված է տեսագրությանը կից։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։