«Ֆիզգորոդոկ»-ի բնակիչներին կարմիր բերետավորները բերման են ենթարկել

«Ֆիզգորոդոկ» կոչվող գիտավանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով կասեցնել շինարարությունը իրենց թաղամասում: Նրանք փակել են քաղաքապետարանի հարակից փողոցը:

Նրանց ձեռքին կան պաստառներ «Ոչ բնության քայքայմանը», «Կասեցում» գրություններով:

«Այսօր ավագանու նիստում հնչեց խոսք, որ իբր շինարարական աշխատանքներն օրինականության սահմաններում են, ինչն էլ մեզ ստիպեց գնալ այս քայլին ու փակել փողոցը: Պահանջում ենք հենց հիմա ընդհատել նիստը եւ ներկայանաք այստեղ: Բերման ենթարկեք քաղաքապետին, որ երկու տարի խուսափում է նայել մեր աչքերին»,- ասաց բնակիչներից մեկը:

Քիչ առաջ կարմիր բերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել քաղաքապետարանի հարակից փողոցում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին:

 

Քաղաքականություն