Հասարակություն

Չարչյանի մոտ թոքաբորբից բացի այլ առողջական խնդիրներ ևս ախտորոշվել են. փաստաբան

Չարչյանի մոտ թոքաբորբից բացի այլ առողջական խնդիրներ ևս ախտորոշվել են. փաստաբան

Պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր է տեսակցել Արմեն Չարչյանին։

Փաստաբանը հարցում է կատարել «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ տնօրինությանը՝ պարզելու, թե տեղափոխման պահին ինչ առողջական խնդիր է ունեցել Չարչյանը, այս պահի դրությամբ՝ ինչ խնդիրներ կան, ինչ հետազոտություններ են իրականացվել։ Ալեքսանյանը նշեց, որ թոքաբորբից բացի այլ առողջական խնդիրներ ևս ախտորոշվել են։

Ինչ վերաբերում է Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցով հրատապ նիստ հրավիրելու միջնորդությանը, ապա փաստաբանը հայտնեց, որ որևէ տեղեկություն դեռևս չկա՝ նիստ հրավիրելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Օրերս Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, ինչի հետևանքով Չարչյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Երեկ հայտնի դարձավ, որ Չարչյանի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, վիճակը ծանր է: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250