Ինչով է զբաղվելու Գևորգ Պետրոսյանը պատգամավորական գործունեության ավարտից հետո. ArmDaily

7-րդ գումարման Ազգային Ժողովի արդեն նախկինի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչով է զբաղվելու պատգամավորական գործունեության ավարտից հետո։

 

«Իմ կյանքը պատկերացնում եմ ավելի անհոգ, քանի որ նվազագույնին են հասնելու շփումներս երդվյալ անգրագետների հետ և Դուք գիտեք, որ ես 1996 թվականից մինչ օրս անընդմեջ դասավանդել եմ Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում։ Նախևառաջ շարունակելու եմ դասախոսական աշխատանքս, բացի այդ նաև աշխատանքային իրավունքի գործերով թե աշխատողների, թե գործատուների շահերը ներկայացնելու եմ դատարանում և այլ պետական մարմիններում, որոնց լիազորությունների շրջանակներում է Աշխատանքային օրենսդրության կիրառումը և նաև պատրաստվում եմ փաստաբանի արտոնագիր ստանալ, մասնակցելու եմ դասընթացներին, մասնակցելու եմ քննությանը՝ այսինքն զբաղվելու եմ աշխատանքային օրենսդրության գործերով, փաստաբանական գործունեությամբ»,-ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ շարունակելու է իր գիտական աշխատանքների հրապարակումը, իր հեղինակած դասագրքերի վերահրատարակումը։ Նա ավելացրեց, որ անհրաժեշտության դեպքում չի խուսափի կարծիք հայտնել քաղաքական գործընթացների վերաբերյալ, որովհետև չի կարելի ամբողջությամբ կտրվել պետական կյանքից, հարցեր կան, որոնց վերաբերյալ կարծիք չհատյնելը մեղք է։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում