«ՍԱՏՄ-ին հարցրեք՝ ինչո՞ւ իրենց ահասարսուռ բացահայտումները 2 տարի առաջ չէին անում». Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սննդի վերահսկողության տեսչական մարմնին հարցրեք էլի՝ իսկ ինչո՞ւ իրենց ահասարսուռ բացահայտումները 1 կամ 2 տարի առաջ չէին անում նույն արտադրողի մոտ։
     Տեղը չգիտեի՞ն։ Թե՞ 2 տարի առաջ զուգարանները կային, սարքավորումը ժանգոտած չէր, պատերն էլ մաքուր ներկած էին։ Լո՞ւրջ»:
 

 Հիշեցնենք. որ այսօր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչները ստուգում են իրականացրել «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամասերում, սպանդանոցում, անասնապահական և խոզաբուծական ֆերմաներում, իրացման կետում (Շիրակի մարզ, Բանդիվան գյուղ):

 

Ստուգման ընթացքում պարզվել է, որ կաթնամթերքի արտադրամասի սարքավորումները ժանգոտված են, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները, սրահի պատերը, հատակը պատված են բորբոսով, մսամթերքի արտադրամաում տեխնոլոգիական գործընթացը չի կազմակերպվում այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չկան լվացարաններ և սանհանգույց:

Քաղաքականություն