Հասարակություն
Nissan-ը Դիլիջանի ոլորաններում դուրս է եկել ճանապարհից և հայտնվել է ձորում. կա վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 59-ամյա Մարիամ Շ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 84-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում՝ բախվելով ծառերին, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով Մարիամ Շ.-ն տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ԶՈՒ-երը 15:30-ից վերսկսել են կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը գերի է վերցրել Մարտունու բնակչին
18:40-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն է
ՀՐԱՏԱՊ. Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ. ՊՆ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0