ՄՊՀ մամուլի պատասխանատու Անի Սմբատյանը հեռացնում է գազի գնի վերաբերյալ փաստարկված մեկնաբանությունները

Ինչպես արդեն հայտնել էին մի քանի օրվա ընթացքում ՀՀ-ում կտրուկ բարձրացավ հեղուկ գազի գինը: Բանն այն է, որ հեղուկ գազի  գինը 20 որոշ տեղերում 30 դրամ թանկացել է՝  220 դրամից դառնալով մինչև 250 դրամ։ Քաղաքում կան որոշ լցակետեր, որտեղ գիը նույնությամբ պահպանվել է, բայց վերջիններս էլ ասում են, որ գազը վերջացել է, չունեն։ 

 

Այս խնդիրը դարձել է հայ հասարակությունում ամենաքննարկվող և քաղաքացիներին խիստ անհանգստացնող հիմնախնդիր, սակայն ապշեցնող և անհասականալի է պետական կառույցների արձագանքն ու անգործությունը խնդիրը կարագավորելու վերաբերյալ: Մենք մեր հրապարակումներում այս թեմային ևս անդրադարձել ենք` փաստարկելով և ապացույց բերելով մեզ ներկայացված պատասխանները գերատեսչություններից:

 

Այսօր արդեն ֆեյսբուքյան տիրույթում քաղքացիների հարցերին և դժգոհություններին պատասխանում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի պատասխանատու Անի Սմբատյանը: Խոսնակի ֆեյսբուքյան էջում իրավիճակը պարզաբանող և ներկայացնող գրառման տակ քաղաքացիները արտահայտում են իրենց դժգոհությունն ու վերաբերմունքը թանկացումների վերաբերյալ: 

 

Քաղաքացիներից մեկի սուր մեկնաբանության, գինի փոփոխության և տարբեր երկրների ցուցանիշների համամատական փաստարկները` կարծես թե դուր չեկան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի պատասխանատուին, քանի որ մեկնաբանությունները ջնջվում են խոսնակի կողմից: 

 

Ներկայացնում ենք քաղաքացի Անդրանիկ Հակոբյանի մեկնաբանությունները, որոնց պատասխանել ապա հեռացրել է Անի Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջից:

 

 

 

Քաղաքականություն