Հասարակություն
Ահազանգ է ստացվել, որ տանիքից ծուխ է նկատվում, բայց հրդեհի նշաններ չեն հայտնաբերել
Այսօր, հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։25 սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի 7/1 շենքի տանիքից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից ավտոսանդուղք։
Հրշեջները շենքի տանիքում, մուտքերում և բնակարաններում տեղազննում կատարելու արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերել։ Իսկ «Գազպրոմի» աշխատակիցներն էլ չեն հայտնաբերել գազի արտահոսքի ոչ մի նշան։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ինչ իրավիճակ է փլուզումից հետո. նոր մանրամասներ
Կամրջի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները
«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է
1.0