
Մերկելը հայտարարել է Գերմանիայում COVID-19-ով հիվանդացության «պայթուցիկ» տեմպերի մասին

Վերջին օրերին Գերմանիայում COVID-19-ի հիվանդացությունն աճել է, այն աճում է «պայթյունավտանգ» տեմպերով, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այդ մասին գրում է «РИА Новости»-ն։
«Դա պայմանավորված է «դելտա» տարբերակով: Վիրուսի տարածման արագության չափիչը մեկից մեծ է, ինչը նշանակում է, որ մենք ունենք էքսպոնենցիալ աճ»,- ասել է Մերկելը ամենամյա մեծ մամուլի ասուլիսում, որը նրա համար կդառնա վերջին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնում:
Նա նշել է, որ դա պահանջում է անվտանգության միջոցների հետագա պահպանում (դիմակներ կրելը, հեռավորություն պահելը, կանոնավոր թեստավորումները): Նա կոչ է արել քաղաքացիներին ավելի ակտիվ պատվաստվել COVID-19-ի դեմ՝ նշելով, որ քաղաքացիները որքան շատ պատվաստվեն, այնքան ավելի շատ ազատություններ կունենան երկրի բոլոր բնակիչները՝ նկատի ունենալով լրացուցիչ սահմանափակող միջոցների բացակայությունը:
Մերկելը չի բացառել, որ այդ թեման կարող է արծարծվել տարածաշրջանային վարչապետների հետ համաժողովում, որը տեղի կունենա երկրի արևմուտքում և հարավ-արևմուտքում ջրհեղեղների կապակցությամբ: Հանդիպման համար դեռ հստակ օր չկա: