
ԱՀԿ-ն զգուշացնում է կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամի առաջանալու մասին

Աշխարհում կարող է հայտնվել կորոնավիրուսի նոր շտամ, որը հնարավոր է ավելի վտանգավոր լինի, քան դելտան է։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, հայտնում է Ռիա Նովոստին։
Նրա խոսքով նոր շտամի առաջացմանը կարող է նպաստել աշխարհում վարակի հետագա տարածումը։
«Որքան շատ տարածվի կորոնավիրուսը, այնքան շատ տեսակներ կարող են առաջանալ գուցե ավլի վտանգավոր, քան դելտա շտամն է, որն այս պահին մեծ վնաս է տալիս։ Որքան շատ լինեն վարակի տեսակները, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանցից մեկի վրա կարող է պատվաստանյութերը չազդեն և մենք վերադառնանք ամենասկիզբ»,-նշել է ԱՀԿ ղեկավարը։