Հասարակություն

Հայտնի է, թե ով է` անցած գիշեր տեղի ունեցած, ողբերգական ավտովթարի զոհը

Հայտնի է, թե ով է` անցած գիշեր տեղի ունեցած, ողբերգական ավտովթարի զոհը

Ողբերգական վթարը տեղի էր ունեցել գիշերը ժամը 01:15-ին Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին։ 
 

Անցած գիշեր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհը հայտնի սողունաբան Կարեն Մարտիրոսյանն է։ 
Նա Հայաստանում հայտնի է սողունների իր սեփական հավաքածուով` տեռարիումով, որը տարիներ առաջ ներկայացնում էր մայրաքաղաքի տարբեր մշակութային օջախներում։ Կարեն Մարիտրոսյանը նաև Երևանի Կենդանաբանական այգու ավագ սողունաբանն էր։ 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 52-ամյա Կարեն Մարտիրոսյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել խնձորի այգու բետոնե փշալարերին, հայտվել այգում, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250