Ի՞ նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ուշադրություն . Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 19-20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով՝ հուլիսի 19-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40...+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`հուլիսի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 22-24-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
[53343793008f15b4bdc4500fd118530f.jpg]
Երևան քաղաքում՝
Հուլիսի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[2e5bb1521f9130a0c55cfd2651eb0250.jpg]