Առաջին մահվան դեպքը Չինաստանում` այս անգամ կապիկի վիրուսից

Չինաստանում արձանագրվել է մարդկանց շրջանում կապիկի B վիրուսից մահվան առաջին դեպքը (B Virus): Ինչպես հայտնում է Global Times-ը, խոսքը 53-ամյա անասնաբույժի մասին է Պեկինից: 

Նշվում է, որ չինացին մարտի սկզբին երկու կապիկի դիահերձում է իրականացրել իր հետազոտական գիտափորձի շրջանակում: Մեկ ամիս անց նրա մոտ սրտխառնոցի և տենդի ածտանշաններ են ի հայտ եկել: Վերջինս մահացել է մայիսի 27-ին: 

Ուսումնասիրությունը հաստատել է, որ անասնաբույժը վարակված է եղել կապիկի B (BV)  վիրուսով: Նախկինում Չինաստանում այդ վիրուսից մահացության և անգամ վարակման կլինիկորեն արտահայտված դեպք չէր գրանցվել: 

Հաղորդվում է, որ տղամարդու հարազատների մոտ այդ վիրուսը չի հայտնաբերվել: 

Կապիկի վիրուսի մասին հայտնի է դարձել 1932 թվականին: Այն կարող է փոխանցվել կապիկի հետ անմիջական շփման պարագայում:

Քաղաքականություն

Պատահարներ