Հասարակություն

Փաշինյանը ոչ մեկին անպաշտոն չի թողնում, որ «թշնամիների» ճամբարը չհամալրեն․ «Հրապարակ»

Unknown 236 դիտում
Փաշինյանը ոչ մեկին անպաշտոն չի թողնում, որ «թշնամիների» ճամբարը չհամալրեն․ «Հրապարակ»

Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից օրերս ազատված Հայկ Գրիգորյանը, ըստ ամենայնի, զինդատախազ կնշանակվի: Սա պաշտոնի իջեցում է համարվում, եւ նա, առաջարկը ստանալով, սկզբում չի համաձայնել, սակայն համոզել են, ինչպես ժամանակին համոզեցին ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին՝ ստանձնել ատոմակայանի տնօրենի պաշտոնը։ Փաշինյանը նախկին փորձից դասեր է քաղել՝ ոչ մեկին անպաշտոն չի թողնում, որ «թշնամիների» ճամբարը չհամալրեն: Իսկ ՔԿ արդեն նախկին պետը կարող էր շատ բան ավելացնել Արթուր Վանեցյանի ու Վալերի Օսիպյանի պատմածներին։

 

Գրիգորյանին փոխելու որոշումը հասունացել է պատերազմից հետո, երբ ՔԿ պետը շեֆի որոշ հրահանգները սրբորեն չի կատարել: Գործող զինդատախազ Վահե Հարությունյանն աշխատում է դեռեւս նախկինների ժամանակներից: Չնայած Գրիգորյանը հակված էր դառնալ Հակակոռուպցիոն մարմնի նախագահ, սակայն այդ պաշտոնը Փաշինյանը խոստացել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, քանի որ ՀՔԾ-ն լուծարվելու է։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250