Հասարակություն
Մասիսի քաղաքապետի եղբոր կալանավորման որոշումը բողոքարկվել է
Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասով՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հատկանիշներով։
«Գոռն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն համարում է պարզապես զավեշտալի: Գործի նյութերում չկա որևէ ուղղակի կամ անուղղակի ապացույց Գոռի կողմից նման արարք կատարելու մասին»,-գրել է Աթանեսյանը` հավելելով, որ հույս ունի` Համբարձումյանը շուտով ազատ կարձակվի:
Նա նշել է, թե քանի որ նախաքննություն է ընթանում, ուստի չի կարող ավելի մանրամասն ներկայացնել գործի հանգամանքները։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում
ՀՐԱՏԱՊ. Այսօր Ադրբեջանիցիները կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում. ունենք 3 վիրավոր. ՊՆ
Էրդողանը` Ստամբուլի հայկական տաճարի մոտ պարի մասին
Օրենքով գողը ինքնաթիռում կերել է անձնագիրը, որպեսզի չհաջողվի արտաքսել իրեն
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջահերով երթը մեկնարկեց
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարորդի վրա շիշ նետած կինը բացատրել է իր արաքի պատճառը
Ապրիլի 25-ին Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի
5.0