Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում շարունակում է վերականգնողական բուժումները

Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Մատեո Բրունին ներկայացրել է վերջին տեղեկությունները, թե ինչպես է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որն աղիների վիրահատությունից հետո գտնվում է հիվանդանոցում, գրում է vaticannews.va-ն: 

Նա նշել է, որ «սրբազան հայրը շարունակում է իր պլանավորված բուժումն ու վերականգնումը, ինչը թույլ կտա նրան հնարավորինս շուտ վերադառնալ Վատիկան»:  

Հայտարարության մեջ նշվում է.«Այս օրերին իր հանդիպած բազմաթիվ հիվանդների մեջ նա հատուկ միտք է հղել նրանց, ովքեր անկողնային հիվանդ են և չեն կարող տուն վերադառնալ»: 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը հուլիսի 4-ին Հռոմի հիվանդանոցներից մեկում աղիքային վիրահատության էր ենթարկվել, դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում: 84-ամյա հովվապետի վիրահատությունն անցկացրել է պրոֆեսոր Սերջիո Ալֆիերին: