Հայաստանում կորոնավիրուսի հնդկական ծագման «Դելտա» շտամի առկայության մասին առայժմ որևէ հաստատում չունենք. ԱՆ խոսնակ

Հայաստանում կորոնավիրուսի հնդկական ծագման «Դելտա» շտամի առկայության մասին առայժմ որևէ հաստատում չունենք։

 

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
«Սեկվենացիա՝ համաճարակաբանական հետազույթուն պետք է արվի, որպեսզի հասկանանք այդ շտամն առանձնացվում է, թե ոչ։ Դեռ այդ հետազորությունը չի արվել, արդյուքնները դեռ պարզ չեն, բայց այնպես չէ, որ կարող ենք դրա առկայությունը բացառել։ Պարզապես, հետազոտությամբ դեռ հաստատված չէ։ Երբ հետազորության արդյունքերը պարզ լինեն՝ մենք կամ դա կհաստատենք կամ կհերքենք։ Ամեն դեպքում սա գործընթաց է, որը ժամանակ է պահանջում»։
 

Նրա ընդգծեց, որ այն հիմնական առանձնանում է նրանով, որ առավել արագ է տարածվում, և առավել ծանր ընթացքով է աչքի ընկնում։ «Մահացության մասին որևէ բան ասել չեմ կարող, բայց ընթացի ծանրության մասին նույնպես խոսվում է»։
Հարցին, թե աշխարհի բազմաթիվ երկրներում օտարազգիների երկիր մուտքի պարագայում պարտադիր պահանջ է դրվում պատվաստման հավաստագրի առկայությունը, հնարավո՞ր է, որ Հայաստանը նույնպես նման պահանջ դրվի՝ նա պատասխանեց, որ երկրների գերակշիռ մեծամասնությունը պահանջում է ունենալ կամ պատվաստման մասին հավաստագիր, կամ 72 ժամվա ընթացքում հանձնած ՊՇՌ թեստի բացասակայն պատասխան արդյունքով հավաստագիր։ «Մենք նույնպես պահանջում ենք ներկայացնել երկուսից մեկը։ Հարևան երկրից Հայաստան եկողները գալիս են ՊՇՌ թեստի բացասական արդյունքով։ ՀՀ ոչ օդայի, ոչ ցամաքային տարածքով հիվանդ չի կարող մուտք գործել»,- վստահեցրեց Խաչատրյանը։
Նշենք, որ աշխարհի 98 երկրում արդեն հայտնաբերվել և արագորեն տարածվում է հնդկական ծագման «Դելտա» շտամը, որը համարվում է առավել վտանգավոր և շարունակում է մուտացիայի ենթարկվել։