Քոչարյանի դուստրը ցույց է տվել նկուղը, որտեղ պատսպարվել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը ռմբակոծությունների ժամանակ
Посмотреть эту публикацию в Instagram

Սա այն նկուղն է, որն Արցախյան ազատամարտի տարիներին դարձել էր իմ ընտանիքի ժամանակավոր կացարանն ու ապաստարանը։ Ամեն անգամ, երբ գնում եմ Ստեփանակերտ, անպայման իջնում եմ այստեղ, ուր ինձ պատում են հիշողությունները: Հիշում եմ գետնին դրված դուռը, որ ծառայում էր որպես մահճակալ, հիշում եմ պատուհանի դիմաց դրված ավազով լի պարկը, որը պետք է պաշտպաներ բեկորներից, եթե մոտակայքում ռումբ պայթեր, հիշում եմ այն հարևաններին, որոնք գալիս էին մեզ մոտ պատսպարվելու, քանի որ իրենց շենքում նկուղային հարկ չկար, հիշում եմ այս նկուղում դիմավորած Ամանորը, հիշում եմ մայրիկիս ծնունդը, երբ նա ռմբակոծությունների արանքում վազում էր վերև` տուն, հետևելու, որպեսզի կերակուրը չայրվի, հիշում եմ իմ վազքի արագությունը, երբ լսում էի օդային տագնապը կամ ուղղակի զգում էի, որ ռմբակոծիչ ինքնաթիռ է մոտենում (իսկ ես դա գրեթե միշտ զգում էի), հիշում եմ ինչպես վիրավորվեց մայրս….. Հիշում եմ այն աննկարագրելի վախի զգացողությունը, որ չես արտահայտում, բայց այն քո մեջ է ու սովորում ես դրա հետ ապրել: Վախ՝ ընտանիքիդ, հարազատներիդ, հայրենիքիդ և առհասարակ վաղվա օրվա համար…. Հիշում եմ ապահովության զգացողությունը, որ ունենում էի, երբ երկար բացակայելուց հետո հայտնվում էր հայրս` շատ կարճ ժամանակով մեզ տեսնելու համար: Շուշիի օպերացիայից մեկ օր առաջ նա եկավ մեզ տեսնելու։ Այս անգամ ոչ թե ապահովության այլ տագնապի զգացողությունն էր սուր. զգում էինք՝ եկել է ամեն դեպքում հրաժեշտ տալու... Հիշողություններն ու դրանց ուղեկցող զգացմունքները շատ են, կարելի է անդադար գրել… Բայց մի զգացողություն, որ միշտ ունենում եմ այդ ամենը հիշելիս, անսահման հպարտությունն է, հպարտություն՝ այդ ամենի արդյունքում մեր ժողովրդի ունեցած հաղթանակի համար: Հպարտություն, որ հայրս ունեցել է առանցքային դերակատարություն այդ կարևորագույն հաղթանակը կերտելու ճանապարհին: Շնորհավոր տոնդ պապ ջան! Շնորհակալություն քեզ և քո տեսակի մարդկանց այն բանի համար, որ ես և մենք ունենք հաղթանակած հայրենիք և հերոսներ: #իմ_հերոսն_իմ_հայրն_է

Публикация от gayineh (@gayineh)

Հասարակություն

Սա այն նկուղն է, որն Արցախյան ազատամարտի տարիներին դարձել էր իմ ընտանիքի ժամանակավոր կացարանն ու ապաստարանը։ Ամեն անգամ, երբ գնում եմ Ստեփանակերտ, անպայման իջնում եմ այստեղ, ուր ինձ պատում են հիշողությունները: Instargam- ում գրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դուստտը՝ Գայանե Քոչարյանը:

«Հիշում եմ գետնին դրված դուռը, որ ծառայում էր որպես մահճակալ, հիշում եմ պատուհանի դիմաց դրված ավազով լի պարկը, որը պետք է պաշտպաներ բեկորներից, եթե մոտակայքում ռումբ պայթեր, հիշում եմ այն հարևաններին, որոնք գալիս էին մեզ մոտ պատսպարվելու, քանի որ իրենց շենքում նկուղային հարկ չկար, հիշում եմ այս նկուղում դիմավորած Ամանորը, հիշում եմ մայրիկիս ծնունդը, երբ նա ռմբակոծությունների արանքում վազում էր վերև` տուն, հետևելու, որպեսզի կերակուրը չայրվի, հիշում եմ իմ վազքի արագությունը, երբ լսում էի օդային տագնապը կամ ուղղակի զգում էի, որ ռմբակոծիչ ինքնաթիռ է մոտենում (իսկ ես դա գրեթե միշտ զգում էի), հիշում եմ ինչպես վիրավորվեց մայրս…..

Հիշում եմ այն աննկարագրելի վախի զգացողությունը, որ չես արտահայտում, բայց այն քո մեջ է ու սովորում ես դրա հետ ապրել:

Վախ՝ ընտանիքիդ, հարազատներիդ, հայրենիքիդ և առհասարակ վաղվա օրվա համար….

Հիշում եմ ապահովության զգացողությունը, որ ունենում էի, երբ երկար բացակայելուց հետո հայտնվում էր հայրս` շատ կարճ ժամանակով մեզ տեսնելու համար:

Շուշիի օպերացիայից մեկ օր առաջ նա եկավ մեզ տեսնելու։ Այս անգամ ոչ թե ապահովության այլ տագնապի զգացողությունն էր սուր. զգում էինք՝ եկել է ամեն դեպքում հրաժեշտ տալու... Հիշողություններն ու դրանց ուղեկցող զգացմունքները շատ են, կարելի է անդադար գրել…

Բայց մի զգացողություն, որ միշտ ունենում եմ այդ ամենը հիշելիս, անսահման հպարտությունն է, հպարտություն՝ այդ ամենի արդյունքում մեր ժողովրդի ունեցած հաղթանակի համար: Հպարտություն, որ հայրս ունեցել է առանցքային դերակատարություն այդ կարևորագույն հաղթանակը կերտելու ճանապարհին:

Շնորհավոր տոնդ պապ ջան!

Շնորհակալություն քեզ և քո տեսակի մարդկանց այն բանի համար, որ ես և մենք ունենք հաղթանակած հայրենիք և հերոսներ:

#իմ_հերոսն_իմ_հայրն_է»,- գրել է նա: