Այդպես եկան Ավետ Բարսեղյանի պես «պոետները» և Ռազմիկ Ամյանի պես կատարողները. Սարգիս Միքայելյան
Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նրանում, որ հայաստանյան երգահանների ու երգիչների մեծ մասը ռաբիսի մակարդակից չբարձրացավ, և նրանում, որ շատերը հոգեբանորեն մնացին պալատական աշուղի կարգավիճակում, մեղավոր են ո՛չ թե հենց իրենք՝ արվեստի (մեղա-մեղա) այդ գործիչները, այլ այն իշխանությունը, որը եղել է Հայաստանում վերջին 20 տարում:
Իսկ այդ իշխանության ներկայացուցիչների «ընկերակցությունը», չմոռանանք, ամենավճարունակ պատվիրատուն էր:
Իշխող այդ «դասակարգը», լինելով իր մտածողությամբ թայֆայական, իսկ էսթետիկական ընկալումներով՝ ռաբիս (լայն իմաստով), ձևավորեց «մշակութային արտադրանքի» հանդեպ իր ճաշակին համապատասխան պահանջարկ: Եվ ձևավորեց դա «նորմալ, շուկայական մեխանիզմներով». իրենց նեղ միջոցառումներին կատարողների կոնկրետ կոնտինգենտի ներկայացուցիչների հրավիրելով, հանրային միջոցառումներին ներգրավելով հիմնականում «իրենց գեղից» (իրենց ճաշակի) կատարողների՝ դրանով իսկ խրախուսելով կոնկրետ ուղղությունները, ստեղծելով համապատասխան որակի մեդիադաշտ (որը տարածում էր ավելի շատ այն, ինչը սիրում էր իշխող վերնախավը), բաշխելով անիմաստ, ժամանակավրեպ կոչումներ և այլն:
Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր. հեղինակներն ու կատարողները կա՛մ պետք է այս կամ այն չափով համապատասխանեին ամենավճարունակ պատվիրատուի և վերջինիս ստեղծած մեդիաշուկայի պահանջներին, կա՛մ պետք է հրաժարվեին իրենց գործունեությունում քչից-շատից շոշափելի ֆինանսական հոսքերից ու ստատուսից՝ կրելով դրա բոլոր բացասական հետևանքները:
Բնականաբար, որպես տնտեսվարողներ, նրանք կատարել են ռացիոնալ ընտրություն՝ բավարարել են ամենախոշոր պատվիրատուի պահանջարկը, ինչպես նաև շուկա են հանել այնպիսի արտադրանք, որի տարածումն ու սպառումը երաշխավորվում էր մեդիայի կողմից:
Այդպես, ահա, առաջին պլան եկան Ավետ Բարսեղյանի պես «պոետները» և Ռազմիկ Ամյանի պես կատարողները: Տրված իրականությունում դա նորմալ է, և իրենց մեղադրել չի կարելի: Եվ ծանր պետք չէ տանել, դա անցողիկ է՝ ինչպես վերնախավերի իշխանությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն ամբողջական բուժզննում է անցել
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է ամբողջական բժշկական զննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավար...
Դատավորի ազգական փաստաբանը տիրացել է իր վստահորդի ընկերությանը և գույքին. Հետք
Սամվել Հակոբյանն իր գործընկեր Վալերիա Տիխամիրովայի և Օլգա Հակոբյանի հետ 1991 թվականին հիմնադրել է «Լիդեր» ՓԲ ընկերությու...
Քիչ առաջ բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ ժամ առաջ Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման է ենթարկվել քրեական հե...
Կենդանիները Սևանա լճից ջուր խմելուց հետո սկսել են ուռչել․ մանրամասներ
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից...