Արդարադատության նախարարությունից՝ նախարարի և «Կոնցեռն Դիալոգ»-ի կապի մասին
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ նախարար Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ և ներկայում որևէ առնչություն չունի այդ ընկերության հետ. 2018 թվականի մայիսին Ռուստամ Բադասյանի բաժնեմասն արդեն իսկ վաճառված է եղել:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
««Ժամանակ» օրաթերթը հունիսի 20-ի համարում, անդրադառնալով արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին, նշել է, որ նախարարը «Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր է»: Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ նախարար Բադասյանը նշված ընկերության բաժնետեր չէ և ներկայում որևէ առնչություն չունի այդ ընկերության հետ. 2018 թվականի մայիսին Ռուստամ Բադասյանի բաժնեմասն արդեն իսկ վաճառված է եղել:
Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարության համագործակցությանը «Կոնցեռն դիալոգ»-ի հետ, տեղեկացնենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ Արդարադատության նախարարությունը ապահովում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումները կատարվում են` տվյալ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով, եթե տվյալ գնման ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը:
Համապատասխանաբար, Արդարադատության նախարարի կողմից կայացված հրամանով հաստատվում է կոնկրետ գործով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման կարգ, որով կարգավորվում են մրցութային եղանակով փաստաբանական և իրավաբանական ծառայություններ մատուցող մասնագիտական ընկերության ընտրության գործընթացի կազմակերպման, դրա արդյունքներն ամփոփելու և նախընտրելի թեկնածուի հետ գնման պայմանագիր կնքելու հետ կապված հարաբերությունները:
Այդ կարգի համաձայն ձևավորվում է համապատասխան հանձնաժողով, որն իրականացնում է իրավաբանական ծառայություններ մատուցող միջազգային ընկերության ընտրություն:
2018-2019 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված գործերով որպես ներկայացուցիչ ընտրվել են միջազգային ընկերություններ:
Այդ գործերից միայն մեկով է «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը հանդիսանում տեղական ենթախորհրդատու: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ է հանդիսանում միջազգային ընկերությունը, իսկ տեղական ենթախորհրդատուները ներկայացվում են վերջիններիս առաջարկով:
Այսպես, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Կորսան կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության միջև կնքված թիվ T1-T2-CW-01 պայմանագրի առնչությամբ ծագած վեճերով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փաստաբանական և իրավաբանական ծառայություններ մատուցելու համար ընտրվել է ”Lalive” միջազգային ընկերությունը, որը որպես տեղական ենթախորհրդատու է առաջադրել «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Ներկայացել են որպես ԱԱԾ գեներալներ, կրել են ուսադիրներ ու գույք են հափշտակել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացնելու․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է Արդարադատության նոր նախարարին...