Ալիև որդին 9 տարեկանում դարձել է Մոսկվայում տեղակայված շքեղ առանձնատան սեփականատեր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին` Հեյդար Ալիև կրտսերը 9 տարեկանում դարձել է Մոսկվայի Ռուբլևո-Ուսպենկսի մայրուղում գտնվող «Մայենդորֆ այգիներեր» փակ բնակավայրում տեղակայված շքեղ առանձնատան սեփականատեր:
Այս մասին գրում է proekt կայքը:
Հեյդար Ալիև կրտսերի նվեր ստացած տան մակերեսը 1,6 հազար քառակուսի մետր է, տնամերձ տարածքինը` 7 հազար քմ:
Հրապարակման մեջ նշվում է, որ կրտսեր Ալիևի տան և տնամերձ տարածքի փաստաթղթերը նախապես ձևակերպված են եղել Արիֆ Փաշաևի անունով` նախագահի աներոջ:
Փաշաևը մեկ տարի անց այն նվիրել է Հեյդար Ալիև կրստերին: Պայմանագիրը ձևակերպվել է 2007-ին, այդ իսկ պատճառով անշարժ գույքի գինը դժվար է գնահատել, սակայն նման տարածքով տների գինը ներկայումս 35 մլն դոլար է:
Կարելի ասել, որ «Մայենդորֆի այգիներերը» Ալիևների ընտանեկան բույնն է։
Ոչ հեռու Իլհամ Ալիևի ավագ դստեր` Լեյլայի տունն է, որը նա ձեռք է բերել 20 տարեկանում:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի ընտանիքին բազմիցս են մեղադրել կոռուպցիայի մեջ: Ըստ նյութի հեղինակի` Ռուբլյովկայում գտնվող առանձնատունը միակը չէ, որ Ադրբեջանի նախագահը գրանցել է Հեյդար Ալիև կրտսերի անունով. 2009-ին ` 11 տարեկան հասակում նա դարձել է Դուբայում գտնվող 9 առանձնատան սեփականատեր: Ալիևների ընտանիքը մի քանի բանկերի, շինընկերությունների, արտասահմանյան մի շարք երկրների տարբեր քաղաքներում անշարժ գույքի սեփականատեր է։