Ռոնալդուն սպառնացե՞լ է լքել հավաքականը

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարությամբ է հանդես եկել՝ հերքելով այն տեղեկությունը, թե թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սպառնացել է լքել ազգային հավաքականը. 

«Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է, որ ազգային թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ոչ մի անգամ չի սպառնացել, թե Կատարում ընթացող ԱԱ-ի ընթացքում կհեռանա հավաքականից: Ռոնալդուն ամեն օր լրացնում է հավաքականի կազմում իր նվաճումների ցանկը: Սա պետք է հարգել, չէ՞ որ սա հավաքականին անմնացորդ նվիրումի ապացույցն է: Ամբողջ թիմը՝ ֆուտբոլիստները, մարզիչները, ֆեդերացիայի ներկայացուցիչները, առաջվա պես, առաջին իսկ օրից տրամադրված են, որ այս մրցաշարը լավագույնն է լինելու Պորտուգալիայի համար»,- ասվում է երկրի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ պորտուգալական Record պարբերականը հայտնել էր, որ Ռոնալդուն սպառնացել է հեռանալ հավաքականից Շվեյցարիայի դեմ խաղում հիմնական կազմում դաշտ դուրս չգալու համար:

Քաղաքականություն

Պատահարներ