ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աստված պահապան թագավորին». 70 տարի անց բրիտանական օրհներգի տողերը կփոխվեն

«Աստված պահապան թագավորին». այս պատմական արտահայտությամբ ավարտեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հանգուցյալ թագուհի Էլիզաբեթ II-ին նվիրված իր ելույթը: 
 

Այժմ երկրի օրհներգում կփոխվեն «Աստված պահապան թագուհուն» տողերը, որոնք արդեն 70 տարի եղել են Մեծ Բրիտանիայի կարգախոսը: Դրանք կփոխարինվեն «Աստված պահապան թագավորին» տողով։
 

Հիշեցնենք, որ գահը ժառանգել է արքայազն Չարլզը, ով ստացել է Կառլ III անունը: Հանգուցյալ թագուհու որդին իր առաջին հայտարարության մեջ մոր մահն անվանել է «ամենամեծ տխրության պահն իր և ընտանիքի բոլոր անդամների համար»:

Քաղաքականություն

Պատահարներ