ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիլարի Քլինթոնը պատմել է, թե ինչպես է Կրեմլում մոռացել իր միակ դստերը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատմել է, թե ինչպես է Կրեմլում մոռացել իր միակ դստերը:
Ճամփորդելիս ամենախելահեղ փորձառության մասին հաղորդավարի հարցին ի պատասխան նա հիշել է Մոսկվա կատարած այցը, գրում է РИА Новости-ն:
«Մենք նրան (դստերը` Չելսիին) տարանք Ռուսաստան, երբ պաշտոնական այցով պետք է մեկնեինք, երբ Բիլը նախագահ էր: Եվ, գիտեք, պաշտոնական հրաժեշտ եղավ, ինձ և Բիլին ուղեկցեցին ... դեպի մեծ լիմուզին օդանավակայան գնալու համար։ Մենք չիմացանք, որ թողել էինք իրեն։ Այսինքն, դուք կարո՞ղ եք պատկերացնել՝ թողնել իմ միակ երեխային Կրեմլում»,- ասել է ԱՄՆ նախկին առաջին տիկինը։
Թե ինչպես է ավարտվել Կրեմլում Քլինթոնի երեխայի հետ պատմությունը, նախկին պետքարտուղարը չի հստակեցրել: