ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերոսները զոհվում են պատվով․ Ինչպես են ադրբեջանցիները հայ զինվորին առաջարկում գերի հանձնվել

ՀԵՐՈՍՆԵՐԸ ԶՈՀՎՈՒՄ ԵՆ ՊԱՏՎՈՎ։


Հայկական տելեգրամյան տիրույթում մի տեսանյութ է տարածվել, որտեղ  ադրբեջանցիները հայ զինվորին առաջարկում են գերի հանձնվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Դավիթ Գրիգորյանը և գրել․ 

 

«Տղուն առաջարկում են հանձնվել ու փախչել երրորդ երկիր։ Հրաժարվում է ու մի ամբողջ ադրբեջանական վաշտի «պարացնում»՝ ամենայն հավանականությամբ զոհվելով հերոսի պես։ 
Չգիտեմ, թե  երբ է տեսանյութը նկարահանված, գուցե դեռ պատերազմի օրերին։ Փաստ է, որ տղեն նախընտրում է միայնակ կռվել բորենիների դեմ, գուցե մեռնել, բայց ոչ մի դեպքում գերի չդառնալ»,-գրել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ