ԵՄ-ը հերթական անգամ ընդլայնել է անձնական պատժամիջոցների ցանկը. այս անգամ՝ 216 մարդ

Ապրիլի 8-ին ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Օլեգ Դերիպասկան, Սաիդ Քերիմովը, Իգոր Կեսաևը, Ռոտենբերգ եղբայրները, Գերման Գրեֆը, Alliance Group կոնցեռնի համասեփականատեր Մուսա Բաժաևը, ESN Group-ի սեփականատեր Գրիգորի Բերեզկինը,  «Сургутнефтегаз» -ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Բոգդանով, Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դուստրեր Կատերինա Տիխոնովան և Մարիա Վորոնցովան, գրում է Медуза-ն:

 

Ցուցակում են նաև լրատվամիջոցների տնօրեններ ու խմբագիրներ՝ Պավել Գուսևը «Մոսկովսկիլ կոմսոմոլեց»-ից, Վլադիմիր Սունգորկինը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ից, Սերգեյ Միխայլովը՝ ՏԱՍՍ-ից և Օլեգ Դոբրոդեևը՝ Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերությունից:
 

Բացի այդ, ԵՄ-ը սառեցրել է ВТБ-ի, «Новикомбанка»-ի, «Совкомбанка»-ի, «Открытия»-ի, «Калашников» կոնցեռնի և 14 արդյունաբերական ու տրանսպորտային ընկերությունների ակտիվները։

Քաղաքականություն

Պատահարներ