Հասարակություն

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրգործ է հարուցվել՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով

Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրգործ է հարուցվել՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով, որի շրջանակներում էլ այսօր Սամսոնյանը բերման է ենթարկվել։ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ Նարեկ Սամսոնյանը Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել հարուցված քրեական գործի շրջանակներում, ապա ներկայացվել նախաքննական մարմին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նա բերման է ենթարկվել այսօր առավոտյան՝ իր տան բակից։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Սամսոնյանին ձերբակալել են ցուցադրական ձևով՝ մի քանի տասնյակ ոստիկաններով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250