Հարկ վճարողը պետք է ներկայացնի հարկային հաշվարկ․ Անանյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ամփոփում է 2019թ․գործունեությունը՝ ներկայացնելով ցուցանիշներ։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ 2019թ․պետական բյուջեի հիմքում դրված է եղել 6 տրիլիոն 756 համախառն ներքին արդյունքի ցուցանիշ, որի 20, 75 %-ը ծրագրավորվել է որպես հարկային եկամուտներ։
«Սա նշանակում է, որ բոլորս իրար հետ 2019-ի ընթացքում գեներացրել ենք շուրջ 6,7 տրիլիոն համախառն ներքին արդյունք, որի 20,75 %-ը վերաբաշխվելու է հասարակության մեջ։ Այսինքն՝ մենք հարկեր ենք վճարելու և դրանց միջոցով սոցիալական ծրագրեր ենք իրականացնելու»,- ասաց ՊԵԿ նախագահը։
ՊԵԿ-ը 2019թ․ ԱԱՀ-ի գծով 42,8 մլրդ դրամ է վերադարձրել հարկ վճարողներին։ Ըստ Դավիթ Անանյանի՝ ամբողջական գումարը կազմել է 56,4 մլրդ դրամ։
«Այդ 56,4 մլրդի գծով 2020թ․ հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների հանդեպ պարտքը կազմում է 11,3 մլրդ, որից շուրջ 6 մլրդը ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքում հաստատվել է որպես ոչ ենթակա վերադարձման և նաև 2-3 դեպքով հարկ վճարողների նախկին վարքագծին տրվելու է քրեաիրավական գնահատական»,- տեղեկացրեց Դավիթ Անանյանը։
Դավիթ Անանյանը հիշեցրեց, որ հարկային եկամուտների փաստացի կատարողականի առումով 2018թ․հայտարարել էին հեղափոխական, ինչը արդարացված էր։
«Եթե դուք հիշում եք, մինչև 2018թ․ հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար պետական բյուջեի հարկային եկամուտներ էին համարվում պետական բյուջե փաստացի վճարված հարկերը։ 2018թ․-ի ընթացքում մենք դրամարկղային մեթոդից անցում ենք կատարել կիսահաշվեգրման մեթոդին։ Սա նշանակում է, որ հարկ վճարողը պետք է ներկայացնի հարկային հաշվարկ, որում պետք է արտացոլված լինի հարկային պարտավորություն պետության հանդեպ, և եթե հարկային պարտավորությունը վճարվում է հարկ վճարողի կողմից, ապա այդ փաստացի հայտարարագրված և վճարված գումարն է համարվում հարկային եկամուտ և 2018թ․-ից սկսած մենք այդ ճանապարհով ենք գնացել»,- ասաց Դավիթ Անանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...