Քաղաքականություն

Դմիտրի Անատոլեւիչ, սուրճը դա՞ռը, թե՞ քաղցր եք խմում». երկխոսության մեսիջը հստակ էր. «Իրատես»

Դմիտրի Անատոլեւիչ, սուրճը դա՞ռը, թե՞ քաղցր եք խմում». երկխոսության մեսիջը հստակ էր. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Թանկ հյուրերին հայերս սեփական հարկի տակ ենք ընդունում` կարեւորելով նրա անձն ու նշանակությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքն ուղղված էր ԵԱՏՄ-ի անդամ երկրների…
«Իրատես» թերթը գրում է. «Թանկ հյուրերին հայերս սեփական հարկի տակ ենք ընդունում` կարեւորելով նրա անձն ու նշանակությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս խոսքն ուղղված էր ԵԱՏՄ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ Հայաստան այցելած Ռուսաստանի վարչապետ Դիմտրի Մեդվեդեւին: Թե ինչով էր պայմանավորված Հայաստան այցելած բազմաթիվ հյուրերից հենց ՌԴ վարչապետին առանձնացնելն ու կառավարական ամառանոց հրավիրելը, դժվար չէ գուշակել: Հայաստանի իշխանությունները երիցս փորձում են ապացուցել ավագ եղբորը, որ շփման մեջ անկեղծ են, հարաբերություններում` հավատարիմ: Հասարակության լայն շրջանակներին էական չէ, թե ԵՏՄ նիստի ժամանակ ինչ կարեւոր հարցեր են քննարկվել: Բոլորի ուշադրության կենտրոնում սրճախմության անմեղ պատմությունն է: Մեդվեդեւի` Փաշինյանին ուղղված «Перейти куда?» կեսկատակ-կեսլուրջ հարցադրումն ու դրան հաջորդած ծիծաղը փոթորկել են հասարակության կրքերը, այն աստիճանի, որ ՀՀ վարչապետը հարկ է համարել անդրադառնալ դրան: Երկրի թիվ մեկ դեմքը գերզբաղված օրակարգից ժամանակ է տրամադրել ու բացատրել` ներկաների ծիծաղը պայմանավորված էր սուրճի ընդմիջման գնալու ցանկությամբ: Կոնկրետ ինձ համար ծիծաղելին ոչ թե Փաշինյան-Մեդվեդեւ երկխոսությունն էր, այլ ՀՀ վարչապետի «կրուտիտն» ու նրա թիմակիցների` «շեֆի թասիբը պահելու» չինովնիկական մոլուցքը: Թե՛ խորհրդարանական մեծամասնության պատգամավորները, թե՛ գործադիրի ներկայացուցիչները մեկը մյուսի հետեւից անարգանքի սյունին գամեցին ՌԴ վարչապետին` շեշտելով Նիկոլ Փաշինյանի մեծահոգաբար լռելու ու «դուխով» լինելու հատկանիշը: Սրճախմության անմեղ զրույցի մեջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, օրինակ, մեծագույն «դուխ» է տեսել, պատգամավորներից մեկն էլ դիմել է 10-ից ավելի լեզվաբանների` համոզվելու, որ վարչապետը լեզվական սխալ թույլ չի տվել: Է՛լ Դիմա, է՛լ Դիմոչկա, է՛լ «հայերի փողերով ապրող» բնորոշումներով դիմեցին մի մարդու, որին նախորդ օրն իրենց քաղաքական հայրը, խախտելով քաղաքական էթիկայի նորմերն ու երկրորդելով մյուս հյուրերի ներկայությունը, առանձնահատուկ հյուրընկալության էր արժանացրել: Իսկ սրճախմության մասին չստացված երկխոսության մեսիջը հստակ էր` Մոսկվայում դժգոհ են հայ-ռուսական հարաբերություններից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250