Քաղաքապետը չի պատրաստվում գնալ Օպերայի հարակից տարածք․ խոսնակ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում գնալ Օպերայի հարակից տարածք եւ հանդիպել այդ տարածքում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է շարունակվում են Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցը։ Երեկ Երեւանի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել քաղաքապետարանի ներկայացուցիչների եւ սրճարանի սեփականատերերի միջեւ, որը, սակայն, արդյունք չի տվել։