Օրվա լրահոս

Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։Այս մասին հայտնել է Գոռ Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ պաշտպանի կողմից խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ներկայացված վերաքննիչ բողոքը, բավարարվել է մասնակիորեն: ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա նոր մեղադրանք էր առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին։

Վերջին նորություններ