Օրվա լրահոս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ։ Տեղեկությունը հաղորդել է Sputnik Արմենիան։ Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսակցություններ էին շրջանառվում, որ պաշտոնական Մոսկվան նիստին ցանկանում է տեսնել հենց վարչապետին։ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ պետությունների թվային զարգացման, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում փոխգործակցության, արդյունաբերական կոոպերացիայի և մաքսային համագործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերը։

Վերջին նորություններ