Օրվա լրահոս

Հայաստանը Փյոնչհան-2018-ում կունենա 3 ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Կատյա Գալստյանը մասնակցել էր նաեւ Սոչի-2014 Օլիմպիական խաղերին: Հայ մարզիկները պայքարի մեջ կմտնեն փետրվարի 13-ին: Առաջինը հանդես կգան Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը: Հայաստանի առաջատար դահուկորդ Սերգեյ Միքայելյանը Օլիմպիական խաղերին չի մասնակցի վնասվածքի պատճառով: Խաղերի բացման արարողությունը կկայանա այսօր Երեւանի ժամանակով 15:00-ին: Հայաստանի դրոշակակիրը կլինի Միքայել Միքայելյանը: Այս տարի 15 մարազաձեւերում կվիճարկվի մեդալների 102 հավաքածու: Ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցում են 92 երկրների 2925 մարզիկներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Ռուսաստանցի մարզիկները հանդես կգան չեզոք դրոշի տակ եւ կներկայացվեն «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»՝ անգլերեն «Olympic Athlete from Russia» կամ OAR: Ռուսաստանի պետական զինանշանի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշի փոխարեն կլինեն օլիմպիական օղակները: Պարգեւատրության ժամանակ Ռուսաստանի հիմնի փոխարեն կհնչի օլիմպիական հիմնը: Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն հակադոպինգային կանոնադրության խախտումների համար որակազրկել է:

Վերջին նորություններ