Օրվա լրահոս

Արմավիրի մարզի՝ Խորոնք գյուղի Հովհաննես Շիրազի փողոցի թիվ 29 տանը, դեռևս անհայտ պատճառներով, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ պայթյունի հեևանքով տանը տեղի է ունեցել փլուզումներ, պատերն ամբողջովին փլվել են, կոտրվել են պատուհանները, դռներն ու գույքը: Տան հյուրասենյակում այդ պահին եղել է 15-ամյա Արտակ Ամիրյանը, ով, բարեբախտաբար, չի տուժել: Տան ընտանիքի մյուս անդամները՝ դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ անելիս են եղել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել պատկան մարմինները:  Թե ինչն է եղել պայթյունի պատճառը՝ ամբողջ գյուղի համար առեղծված է, իսկ վերջնական պատասխանը պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անելուց հետո: 

 

Վերջին նորություններ