Мору ударили, сбросили на землю, девушку похитили: три дня нет новостей
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է. Երեք օր առաջ Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, մեզ պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել աղջկա մոր աչքի առաջ։ «Առևանգողին ճանաչում ենք, նույն գյուղից է` 36 տարեկան տղամարդ է, իր 4 ընկերների հետ է եղել։ Դեպքի պահին աղջիկը մոր հետ է եղել, դիմադրել են մայր ու աղջիկ, սկսել են հարվածել, մորը գցել են գետնին, աղջկան տարել են»,- պատմեց նա。
Հարցին՝ նախկինում որևէ առնչություն ունեցե՞լ է աղջիկն այդ տղամարդու հետ՝ մեր զրուցակիցը պատասխանեց․ «Որևէ առնչություն չեն ունցել, այդ տղամարդը աղջկան առաջին անգամ մի քանի ամիս առաջ է տեսել, իրար հետ չեն շփվել։ Աղջիկն անգամ սիրած տղա ունի։ Ծնողները դիմել են ոստիկաններին, արդեն երեք օր է ոչ մի արձագանք չկա։ Տղամարդու հետ առևանգման մասնակցած մարդիկ ազատ պտտվում են գյուղում»:
ՆԳՆ ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին․ «Օգոստոսի 16-ին մարդուն առևանգելու վերաբերյալ հաղորդում ստացվել է համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն»։
Մանրամասները` սկզբնաղբյուրում.
Նմանատիպ հոդվածներ
В Верин Ларсе эвакуировано все персонал таможенного поста
На таможенном посту «Дариали», расположенном на грузино-российской границе в Верин Ларсе, была запущена автоматическая с...
Сколько придется заплатить за новый паспорт и удостоверение личности: известны цены
Осенью в Армении начнут выдавать новые биометрические документы. Об этом сообщила исполняющая обязанности начальника миг...
От пособия по материнству до погашения ипотеки: какую помощь государство оказывает семьям с детьми
Министерство труда и социальных вопросов РО представило основные программы государственной поддержки, связанных с рожден...
Жена Рубена Вартаняна Вероника Зонабенд дала ответ на заявление Пашиняна
Жена Рубена Вартаняна Вероника Зонабенд выпустила заявление, в котором, в частности, говорится: «Премьер-министр Республ...