
Տուվայում հոսպիտալացվել է գիշերօթիկ դպրոցի ավելի քան 70 երեխա

ՌԴ-ում բժիշկները հոսպիտալացրել են Տուվայի գիշերօթիկ դպրոցի 74 երեխայի։ Նրանց մոտ սննդային թունավորման նշաններ են եղել։ Այս մասին հայտնում է 360tv-ն:
Դեկտեմբերի 13-ին 20-ից ավելի երեխաներ հիվանդանոց են ընդունվել նմանատիպ ախտանիշներով։ Այս մասին հայտնում է մարզային արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
«Մոսկվայի ժամանակով ժամը 05:30-ի (Երևանի ժամանակով՝ 06:30) դրությամբ հոսպիտալացվածների թիվը հասել է 74-ի, նախնական տվյալներով՝ ախտորոշումը սննդային թունավորում է։ Երեխաների վիճակը բավարար է։ Գիշերօթիկ դպրոցի տարածքում սահմանափակող (կարանտին) միջոցառումներ են իրականացվում»,- ասվում է նախարարությունից։
Գերատեսչությունում նշել են, որ բժիշկները զննում են տուժածներին։ Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից ներգրավվել է գլխավոր տնօրինության օպերատիվ խումբը։