Հասարակություն

«Սամսոնյանը հրավիրել էր բաժին, պատրաստվում էր գնալ, բայց տասնյակ ոստիկաններով եկան, ցուցադրական ձերբակալեցին». Մելիքյան

«Սամսոնյանը հրավիրել էր բաժին,  պատրաստվում էր գնալ, բայց տասնյակ ոստիկաններով եկան, ցուցադրական ձերբակալեցին». Մելիքյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանին քննիչը հեռախոսազանգի միջոցով ժամը 12։00-ին հրավիրել էր Նոր Նորքի քննչական բաժին։  «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրել է.

 

«1) Ինչ-որ մեկը Սամսոնյանի դեմ հաղորդում է տալիս հանցագործության մասին՝ «ծանր վիրավորանքի» հակաիրավական հանցակազմով։

2) Քննիչը երեկ զանգում է և ժամ է պայմանավորվում, որ Սամսոնյանը ներկայանա հարցաքննության։

3) Զանգից հետո Սամսոնյանն այդ մասին հրապարակավ հայտնում է ֆեյսբուքյան էջում (հետևաբար խուսափելու հավանականությունը 0-ական է)։

4) Այսօր ժամը 11:25-ի սահմաններում Սամսոնյանը տնից դուրս է գալիս, որ ուղևորվի քննչական։

5) Սամսոնյանին խայտառակ ու ցուցադրական ձևով, մի քանի տասնյակ ոստիկանով բռնում են՝ իբր քննիչին ներկայացնելու համար։ Այն քննիչին, որի մոտ նա հենց այդ պահին ուղևորվում էր։

Սա է ողջ պատմությունը։ Դեռ ոստիկանությունում ենք։ Խուզարկություն են անում (անհասկանալի է՝ ինչ են փնտրում), որ հանձնեն քննիչին։

Նշենք, որ քիչ առաջ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է»։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250