
Մինչև տարեվերջ գնաճը կպահպանվի՞. ինչ է ասում ԿԲ նախագահը

Հայաստանը 2021թ.-ը կավարտի 4.2 տոկոս տնտեսական աճով։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ներկայիս 9.6 տոկոս գնաճի փոխարեն տարեվերջին գնաճը կկազմի 8.4 տոկոս։
«Ձևավորված բարձր գնաճային սպասումների մեղմման և գնաճի թիրախի ապահովման նպատակով գործընկեր երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները։ Այս պարագայում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցության ավելացում»,-նշեց Մարտին Գալստյանը։
ԿԲ նախարարը նշեց, հաշվի առնելով արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունների էական ավելացումը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է համարում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույթը։